🇺🇸👇🇷🇺
ԱՂՋՈՑ ՎԱՆՔ, ՎԱՀԱԳՆԻ ԵՎ ԱՍՏՂԻԿԻ ՋՐՎԵԺՆԵՐ, ԳԵՂՄԱՀՈՎՏԻ ԵԿԵՂԵՑԻ (ՔԱՅԼԱՐՇԱՎ ԽՈՍՐՈՎԻ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ)
25.10 | 14․000Դ | 093 55 14 85
📍 Մեր հերթական բացառիկ ուղևորությունն այս անգամ էլ է խոստանում լինել անչափ գեղեցիկ ու տպավորիչ, չէ՞ որ գնում ենք Խոսրովի անտառ՝ տեղում բացահայտելու բնության և մարդու կերտած բազում հրաշալիքներից մի քանիսը: Մեր յուրահատուկ ուղևորության գլխավոր զարդը կլինի հայկական ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցներից Աղջոց վանքը, որը զարմացնում է իր բարձրարժեք ու գեղեցիկ քանդակներով և շունչ կտրող տեղադրությամբ: Մեր հրաշալի ուղևորության ժամանակ կայցելենք նաև Վահագնի և Աստղիկի ջրվեժներ, որոնք իրավամբ կարող են տեղ գտնել Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժների շարքում: Իհարկե, մեր այցի շրջանակներում կլինենք նաև Գեղմահովտում (Բայբուրդում), որտեղ հրաշքով գտնված վաղմիջնադարյան տպավորիչ եկեղեցին է։ Դե ինչ, միացե՜ք այս հագեցած ուղևորությանը և բացահայտեք մարդաստեղծ ու բնական գեղեցկությունները, այն էլ՝ կուսական բնության գրկում:
👣 Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 6 կմ, ուղևորության մի մասը լինելու է ամենագնացով։ Քայլարշավի համար պետք են արշավային կամ որակյալ սպորտային կոշիկ, արշավային կամ հարմարավետ հագուստ։
❌ Արգելոցի մուտքը սահմանափակ թվով է, նախընտրելի է նախապես գրանցվել։
⏰ Մեկնումը՝ 10:00, վերադարձը՝ մոտ 18:00
🏘 Մեկնելու վայրը՝ Թումանյան 8
💳 Գինը՝ 14․000 դրամ, որը ներառում է՝
- բարձրակարգ տրանսպորտը (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),
- ամենագնացը արգելոցի տարածքում,
- արգելոցի ուղեկցորդի ծառայությունը,
- արգելոցի մուտքավճարը,
- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը:
🇺🇸 (FOR ENGLISH) -
https://bit.ly/3M1ZEWi
🇷🇺 (НА РУССКОМ) -
https://bit.ly/3C5Xlge
__________________________
💻 Մեր բոլոր տուրերը՝
https://hamshen.am
🏠 Թումանյան 8, Երևան
☎️ 093 551485 | 091 551485 | 041 551485
📱 Viber / WhatsApp: +374 93 55 14 85
#ԵրազանքԻրականացնողները
#HamshenTour
You may also like the following events from Hamshen Tour - Համշեն Տուր: